Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ինչ ասել այս մարմնի մասին...»

«Ինչ ասել այս մարմնի մասին...»
29.09.2015 | 11:14

Սեպտեմբերի 29-ին, ժամը 18:00, «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում (Երևան, Պուշկինի փողոց 51), «Գրական տապան 2015» փառատոնի շրջանակում, տեղի կունենա շվեյցարացի ֆրնսագիր գրող Վահե Գոդելի «Ինչ ասել այս մարմնի մասին...» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը` հեղինակի և թարգմանչի` Ալեքսանդր Թոփչյանի մասնակցությամբ:

Վահե Գոդելը շվեյցարացի ֆրանսագիր բանաստեղծ, թարգմանիչ է։ Հայրը լեզվաբան-հայագետ Ռոբեր Գոդելն է, մայրը` բնիկ պոլսեցի հայուհի Մելինե Փափազյանը։ Եղբայրը՝ Արմեն Գոդելը, դերասան և ռեժիսոր է։
Ավարտել է Ժնևի համալսարանի պատմագիտական ֆակուլտետը (1955)։ 1954թ. հրատարակել է «Խայթոցներ» անդրանիկ գիրքը։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծական ժողովածուների: Թարգմանել և ֆրանսերեն առանձին ժողովածուներով լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի երկերը։ Գրել է հոդվածներ, ուղեգրություններ, գրախոսականներ` նվիրված Հայաստանին, հայ գրականությանը:
Հայ քերթության լավագույն էջերը՝ գողթան երգերից մինչև նոր գրականություն, Գոդելի թարգմանությամբ լույս են տեսել ֆրանսերեն, հաղորդվել են շվեյցարական ռադիոյով։

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ